Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով
- Elen Hovsepyan
- 16 hours ago
- 1 min read
ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումը տեղի կունենա շատ շուտով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գործարքներն ամբողջությամբ կախված են ժամանակից։ Երբ ճիշտ ժամանակը գա, այդ ժամանակ նախագահ Թրամփը Պուտինի հետ կլինի նույն սենյակում։ Եվ ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շատ մոտ ապագայում»,-նշել է նա Politico թերթի կազմակերպած միջազգային անվտանգության հարցերով խորհրդաժողովում։