«Իրավունք». «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին
- 5 hours ago
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիք, մասնավորապես, Գորիս այցից հետո Փաշինյանը օդերով է հանել նախկին գայիշնիկ, այժմ կարկառուն ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին։ «Մեծ-մեծ խոսում ես ՝ Գորիսում դեմք ես։ Գնա ղուրբան եղի Առուշին, որ ով եկել էր իրա համար էր եկել»,-ըստ լուրերի ասել է Փաշինյանը։
Նկատենք, որ Խաչատրյանին ՔՊ-ում եւս, մեղմ ասած, տանել չեն կարողանում.«Հեղափոխության օրերին նախկինների գայիշնիկներ, մի մետր քայլած չկա,բայց էսօր հայտնվել 50-յակում», -այսպես են արտահայտվում վերջինիս մասին սեփական թիմում։




















