Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստը մեղադրել է ՖԻՖԱ-ին. «Մրցաշարը բեմադրված է»
- 13 hours ago
- 1 min read

Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոստաֆա Զիկոն քննադատել է ՖԻՖԱ-ին Արգենտինայից կրած պարտությունից հետո։
Եգիպտոսի հավաքականը դուրս է մնացել մրցաշարից՝ 1/8 եզրափակչում Արգենտինայից կրած պարտությունից հետո։ «Փարավոնները» 79-րդ րոպեին առաջ էին 2-0 հաշվով, բայց, ի վերջո, բաց են թողել երեք գոլ և դուրս մնացել խաղից։ Եզրափակիչ սուլիչից հետո Եգիպտոսի հարձակվող Մոստաֆա Զիկոն մեղադրել է ՖԻՖԱ-ին կողմնակալության մեջ։
Զիկոյի խոսքով, մրցավարությունը անարդար էր խաղի առաջին իսկ րոպեներից։ Նրան հատկապես վրդովվեցրել է 58-րդ րոպեին VAR համակարգի որոշումը, երբ եգիպտացու գոլը չեղյալ էր հայտարարվել։
«Մրցավարը անարդար էր։ Անարդարությունն ակնհայտ էր։ Մենք լավ խաղացինք խաղի սկզբում, բայց 2-0 հաշվով առավելությունը բավարար չէր Արգենտինային հաղթելու համար։ Ակնհայտ է, որ այս մրցաշարը բեմադրված է», - euro-football.ru-ի հաղորդմամբ, ասել է Զիկոն։
Նա նաև նշել է. «Մրցավարը ոչնչացրեց մի ամբողջ ազգի երազանքը և նշան բռնեց մեզ վրա, քանի որ մենք չպետք է հաղթեինք Արգենտինային։ Թող նա պատասխան տա Աստծո առաջ»։
Արգենտինան քառորդ եզրափակիչում կմրցի Շվեյցարիայի հետ։




















