top of page

Թիվ 27 դպրոցում անչափահասը ծեծել է պահակին և հայհոյել այդ դպրոցում աշխատող նրա քրոջը. պահակը հիվանդանոցում է

  • 3 hours ago
  • 1 min read

Մարտի 7-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա մի կին և հայտնել, որ 2 անչափահաս երեխաներ փորձում են ներխուժել թիվ 27 դպրոցի տարածք, դանակով վախեցրել ու հարվածել են պահակին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Նշված վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 09։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գտնվող Երևանի թիվ 27 հիմնական դպրոցում նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտը վիճաբանության ժամանակ իր քրոջ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և իրեն պատճառել ֆիզիկական ցավ։

Ոստիկանության Շենգավիթի ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Հ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Նույն օրը երեկոյան Սարգիս Ս․-ն «ԳՈՒՎ» նախնական ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով տղամարդը աշխատում է Երևանի թիվ 27 հիմնական դպրոցում որպես պահակ, իսկ նրա քույրը նշված դպրոցի  վարչատնտեսական մասի համակարգողն է։

 
 
1/2752
bottom of page