top of page

Ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդրի լուծմամբ. Մարուքյան

  • 3 hours ago
  • 1 min read

«Էկոնոմիկայի նախարարը հայտարարություն է տարածել, որում ասում է, թե Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդիրների հետևում կանգնած են ՀՀ երկու ընդդիմադիր ուժեր։ Ես ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի ստեղծված խնդրի լուծմամբ»,-նշում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծում է՝ ընդդիմադիր ուժը չի կարող օտար երկրում՝ Հայաստանի գործընկեր պետությունում, նման խնդիր առաջացնել։

«Էկոնոմիկայի նախարարությունը պետք է նախապես կանխեր այս իրավիճակը, եթե նման զարգացում սպասվում էր։ Վարվող քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ նման խնդիրներ չառաջանան, և որևէ աշխատավոր մարդ Աշխատավորների օրը հանկարծ չիմանա, որ կորցնելու է իր աշխատանքը։

Ես տեղեկություններ ունեմ, որ ջերմոցային տնտեսությունները նույնպես խնդիրների առաջ են կանգնած․ նրանց տեղեկացրել են, որ այլևս չեն կարող իրենց արտադրանքը վաճառել ԵԱՏՄ տարածքում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում։

Այնպես որ, իշխանության ներկայացուցիչները պետք է զբաղվեն իրենց ուղիղ պարտականություններով և լուծեն այս խնդիրները, քանի որ դրանից կախված է բազմաթիվ մարդկանց հանապազօրյա հացը»,-նշել է Մարուքյանը։

 
 
1/2830
bottom of page