«Բարսելոնայից» վերադարձ և անորոշություն․ Անգլիացի հարձակվողը խոսել է իր ապագայի մասին
- 4 hours ago
- 1 min read

Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հայտարարել է, որ նախընտրում է հետաձգել իր ակումբային ապագայի վերաբերյալ որոշումը մինչև 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտը։ Ավելի վաղ ֆուտբոլիստը հույս ուներ տրանսֆերային հարցերը կարգավորել մինչև մրցաշարի մեկնարկը։
«Ես առավելագույնս հստակ էի արտահայտվել։ Ցանկանում էի, որ ցանկացած տեղափոխություն ավարտվեր մինչև Աշխարհի առաջնության սկիզբը։ Իսկ եթե ոչ՝ ապա ուզում էի, որ այն սպասի մինչև ավարտը։ Ես ուզում եմ լիովին կենտրոնանալ ներկա պահի վրա։ Մենք պայքարում ենք յուրահատուկ բանի համար»,- Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Նշենք, որ 28-ամյա անգլիացին վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ «Բարսելոնայում» վարձավճարով հանդես գալուց հետո։ Կատալոնական ակումբը որոշում է կայացրել չգնել խաղացողի տրանսֆերը, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, մտադիր չէ տեղափոխվել անգլիական Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբ։
Ռեշֆորդի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը շարունակում է իր մրցելույթներն Աշխարհի առաջնությունում և այժմ պատրաստվում է 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք Մեքսիկայի դեմ հանդիպմանը։




















