top of page

Թյուրիմացություն է․ նման հրահանգ երբևէ չի եղել․ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցը՝ հրապարակված ձայնագրության մասին

  • 2 hours ago
  • 1 min read

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կարիերայի պատասխանատուն հերքել է Թաթոյանի տրամադրած տեղեկությունը՝ պնդելով, որ դա թյուրիմացություն է և նման հրահանգ երբևէ չի եղել, գրում է ArmLur.am-ը։

Նշել է, որ գոյություն ունի պետական մակարդակի որոշում և գրություն՝ ուղարկված բոլոր ուսումնական հաստատություններին, որը խստիվ արգելում է ներգրավվածությունը որևէ կուսակցության քարոզարշավին:

Նա նշել է, որ քոլեջի տնօրեն Ջերմա Սարգսյանը քաղաքում չէ և մասնակցում է եռօրյա վերապատրաստումների, իսկ ողջ կոլեկտիվը պատրաստվում է գնալ աշխատակցի հոր հոգեհանգստին։ Քոլեջի տնօրենտ չպատասխանեց մեր զանգերին։

Դեպքի առնչությամբ ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ կուսումնասիրեն ներկայացված ահազանգը և համապատասխան հիմքերի առկայության դեպքում դրան կտրվի սահմանված ընթացք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ հրապարակում է մի ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը (կամ տնօրենը) հրահանգում ուսանողներին ժամը 17:00-ին լինել հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար։

 
 
1/2858
bottom of page