top of page

Արմավիրի մարզում «Ford Transit»-ը ընկել է կամրջից

Mar 26
1 min read

Երեկ՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ-Աշտարակ Մ3 խճուղում՝ «Դվին» հանդիսությունների սրահի հարևանությամբ գտնվող կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելափակոցներին և կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակ։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդն ու ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։

 
 
1/3084
bottom of page