top of page

Ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չի եղել նաև մինչև 1998 թվականը. ԱԺ փոխնախագահ

Apr 14
1 min read

Ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջնահերթություն չի եղել նաև մինչև 1998 թվականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնահերթություն չդարձնելուց հետո իշխանությունը այս տարի կայցելի ցեղասպանության հուշահամալիր:

«Ես ի պաշտոնե ամեն տարի այցելում եմ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բացառությամբ այն տարիների, երբ արտերկրում եմ լինում՝ գործուղման մեջ: Ամեն տարի այցելում ենք, այս տարի ևս այցելելու ենք»,- նշել է նա:

Անդրադառնալով այցելելու մասին հարցին՝ Ռուբինյանը հավելեց, որ լրագրողական դաշտը այնքան է «ուրացում» և «դավաճան» փուչիկը փչել, որ սկսել է այդ աբսուրդներին հավատալ:

 
 
1/3084
bottom of page