Արագածոտնի մարզպետն ու օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբորորդին իրար են քաշքշել

Օգոստոսի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մեծ թվով ծառայողներ ժամանել են Արագածոտնի մարզի Օշական գյուղ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ օգոստոսի 26-ին, Աշտարակ քաղաքում հայտնի Նվոյին պատկանող «Wine Corner Ashtarak»-ում տեղի է ունեցել «Hayat Project»-ի համերգը, որին ներկա են եղել նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով այդ ժամանակ վիճաբանության մեջ է մտել մարզպետի հետ։ Վեճը վերածվել քաշքշուկի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով համերգի ավարտից հետո Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկը, ով եղել է մի քանի անձանց հետ, պատվիրել են երգ՝ «Ոտ տակայա դոլյա վառավսկայա»-ն ու մարզպետը, ընդդիմացել է՝ ասելով․ «Ես այստեղ, դու ինչ որ գողական երգ ես պատվիրում։ Ես կգնամ, նոր դու քո երգը կպատվիրես»։ Այն դուր չի եկել Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկին ու սկսվել է լեզվակռիվ, քաշքշոց, անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում խուլիգանություն հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: