Մահացել է Մադոննայի «Like a Virgin» երգի հեղինակ Բիլլի Սթեյնբերգը
- 3 hours ago
- 1 min read

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր ամերիկացի երգահան Բիլլի Սթեյնբերգը, որը մի շարք հիթերի, այդ թվում՝ Մադոննայի «Like a Virgin» երգի հեղինակն է, մահացել է 75 տարեկան հասակում՝ քաղցկեղի դեմ պայքարից հետո։ Այս մասին BBC-ին հայտնել է նրա փաստաբանը։
«Like a Virgin» երգը գլխավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը։ Սթեյնբերգի նշանակալի աշխատանքների թվում են Սինդի Լոուփերի «True Colors»-ը (1986), Ուիթնի Հյուսթոնի «So Emotional»-ը (1987) և Divinyls խմբի «I Touch Myself»-ը (1990)։ Նա նաև երգեր է գրել Ռոյ Օրբիսոնի, Սելին Դիոնի և The Bangles խմբի համար։




















