top of page

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում` «Դերունց ծյորումը»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում` «Դերունց ծյորումը»: Երգը ձայնագրվել և տեսահոլովակը նկարահանվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ և նվիրված է Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը։


Նախատեսվում է արցախյան մի շարք երգերի ձայնագրում, նոտագրում և բազմաձայնում։


Մշակումը՝ «Նաիրյան» վոկալ անսամբլի, գեղ. ղեկ.` Նաիրա Մուղդուսյան:


Երաժշտությունը` Գուսան Բագրատի, խոսքը` Վազգեն Օվյանի:


Հնչյունային օպերատոր` Գարեգին Ամյան:


Ծրագիրն իրականացվում է Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից։


Երգը անսամբլի համար երգել է Արցախից բռնի տեղահանված Սիրուն Բաղդասարյանը։


Արցախյան բարբառը յուրացնել օգնել է Լարա Սարգսյանը, ով նույնպես տեղահանվել է Արցախից։


Երգի բառերը`


Մին օր քեցե, տեսնամ Դերունց ծյորումը,


Մին ղաշանգ աղջիկ կանաչ-կյարմուր շորումը,


Կասիմ՝ ախչի, հուվը՜ս, հինչո՜ւ շոռ կկյաս,


Տու իմ սազե երե դամեն տուր կկյաս:


Կասիմ՝ տղա, ախչին քու հյար, քու մար ա,


Ինձ ասում ըն Մանաս Դայունց Թամարա,


Սազետ սիմին կրոտալ չում, լյավ ըսկաց,


Տոն ըմ քյինամ, իմ հըղըցան ղըրաղ կաց:


Թա օզում ըս ինձ ծեր տոնը հարս տանիս,


Վախում ում, թա տանիս, ետնան փուշմանիս:


Իմ հյար սար ա, տու էդ մինը գիդա պարզ,


Դրա թոփեն տու կարել չըս տեմ կենաս:


Վեր սիրում ում քու հյար էլ կյա, քու մար էլ,


Զոռավ էլա՝ պիտի տանիմ, այ իմ սեր,


Ես փոխել չում քա հոր խըլքը քու մազին,


Վեղիս քու հոր տեմուտերտակ կընդազին:


Սերը սեր ա, սերը երգ ա ու գինի,


Ծերքըդ ինձ տո, իմ սերը թող քեզ ինի:

 
 
bottom of page