Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք հրաձգության առաջնությանը
- Elen Hovsepyan

- 2d
- 1 min read

Ադրբեջանի հրաձգության ազգային հավաքականը չի մասնակցի Երևանում՝ փետրվարի 27-ից մարտի 5-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Իրադա Աշումովան։ Նա նշել է, որ հայ մարզիկները նախկինում հրաժարվել էին մեկնել Ադրբեջան՝ մասնակցելու ԱՊՀ 3-րդ խաղերին՝ չնայած պետական անվտանգության երաշխիքներին։
Հետևաբար, որոշում է կայացվել չմասնակցել Եվրոպայի առաջնությանը։




















