«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Ալեն Սիմոնյանը
- 2 hours ago
- 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթերը և պարզել, թե ինչ հուշանվերներ է ստացել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը 2026թ.-ին:
ԿԿՀ ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից պարզեցինք, որ Սիմոնյանը մի շարք նվերներ է ստացել 2026 թ. փետրվարի 4-7-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում: Մասնավորապես, ըստ նույն աղբյուրի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նրան նվիրել է ժամացույց՝ Դաշնության խորհրդի տարբերանշանով և պահոցով, ո րի արժեքը գնահատվել է 149 հազար 658 դրամ: Նվերը հանձնվել է փետրվարի 5-ին Մոսկվայում:
Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ նաև, որ Մատվիենկոն Սիմոնյանին նվիրել է ևս մեկ հուշանվեր՝ «Ձմեռային անտառ» նկար, որի արժեքը կազմել է 249 հազար 430 դրամ: Այն նույնպես ստացվել է նույն օրը՝ պաշտոնական այցի շրջանակում: ԿԿՀ ներկայացրած ձևաթղթից պարզեցինք նաև, որ «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Սիմոնյանին նվիրել է հուշանվեր՝ մատրյոշ կա և ռեակտորի արձանիկ: Նվերի արժեքը գնահատվել է 159 հազար 635 դրամ, և այն հանձնվել է փետր վարի 6-ին»:




















