top of page

ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

  • Jul 16
  • 1 min read

Ռուսական ՀՕՊ միջոցները գիշերը որսացել և ոչնչացրել են 375 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Հուլիսի 15-ի Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից մինչև հուլիսի 16-ի ժամը 8:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցներով որսացվել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի 375 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի վերևում։

 
 
1/3010
bottom of page