top of page

Քաղաքացիները, Սևանի ջրափրկարարներն ու Ճամբարակի շտապօգնության բժիշկները Սևանա լճի «Վիշապ» լողափում փրկել են 27-ամյա տղայի կյանքը

  • 1 day ago
  • 1 min read

Այսօր՝ օգոստոսի 2-ին  Գեղարքունիքի մարզում ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Սևանա լճի «Վիշապ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ լինում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այնտեղ գտնվող քաղաքացիները, ապա ժամանած ջրափրկարարները կարողացել են քաղաքացուն դուրս բերել լճից ու օպերատիվորեն տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն։



Ջրափրկարարներն ու պարեկները պարզել են, որ փրկվածը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում, Երևանի բանկի 27-ամյա Նարեկ Մ.-ն է։


 

 
 
1/3003
bottom of page