«Մուլտի Ուելնեսը» Ծառուկյանից վերցրել են, տվել են Վահագն Ալեքսանյանի մարզիչին, ժողովուրդ ջան. Խամոյան
- 4 hours ago
- 1 min read

««ՀայՓոստ»-ը 3500 աշխատակից ունի, դրանցից 1200-ը փոստատարներ են, որոնք ստանում են 80 հազ. դրամ աշխատավարձ»,- ԱԺ փոխնախագահի պաշտոնում Հայ Կոնջորյանի թեկնածության քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պագամավոր Ագնեսա Խամոյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ «ՀայՓոստ»-ը վնասով է աշխատում, վարկային միջոցներ է ներգրավում, բայց նաև տնօրենը, որը Հակ Կոնջորյանի կինն է, ամսական 10 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իսկ շարքային աշխատակիցը 45 անգամ պակաս։
Նա հիշեցրեց, որ «ՀայՓոստ»-ը պետությանը վերադարձնելուց հետո ծառայությունները կրկնակի թանկացել են։ Խամոյանը հայտարարեց, որ կեղծ են իշխանությունների հայտարարությունները, թե հարուստներից ընկերությունները վերցնում են ու վերադարձնում ժողովրդին, իրականում այդ իստիտուտը դարձել է «աշխատանքի տեղավորման գործակալություն»։
«Դուք մասնավորից վերցնում եք ԽԾԲ-ով, ի դեպ, պարզվում է, որ դա էլ տարօրինակ կենդանի չէ, կոնկրետ շոշոփելի բան է, իբր հանձնվում է պետության կառավարմանը, կառավարիչ եք նշանակում նրան, ում ուզում եք։ ՀԷՑ-ը՝ Ռոմանոս Պետրոսյան, Ծառուկյանից «Արարատցեմենտ»-ը վերցրել են՝ Արագածոտնի նախկին մարզպետ ՔՊ-ական Դավիթ Գևորգյանին գործի են դասավորում։ Երևանի գինու, կոնյակի գործարանը կառավարության գործերի կառավարիչն է կառավարելու, շնորհավորում ենք Ձեզ՝ դուք աշխատանք ունեք։ «Մուլտի Վելնեսը» Ծառուկյանից վերցրել են տվել են Վահագն Ալեքսանյանի մարզիչին, ժողովուրդ ջան, ասում են՝ ապօրինի է։ Կրկնեմ՝ Վահագն Ալեքսանյանի մարզիչ՝ համատեղության կարգով ՔՊ-ի 116-րդ համարին»,- ասաց Խամոյանը։




















