Էրդողանն ընդունել է ամերիկայի դեսպանին, ում առաջ նախորդ տարի «փակել էր դռները»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր նստավայրում ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին, որն ավարտում էր իր դիվանագիտական առաքելությունը, և որի առաջ նա նախկինում «փակել էր իր դռները»։
2023 թվականի ապրիլին Էրդողանը հայտարարեց, որ հրաժարվել է Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ հետագա շփումներից՝ ընտրություններում գործող նախագահի այն ժամանակվա մրցակից, միասնական ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ ամերիկացի դեսպանի հանդիպումից հետո։ Էրդողանն ընդգծել է, որ իր նստավայրի դռները «փակ են» դեսպանի համար, ով «այլևս չի կարողանա ներս մտնել»։
Հատկանշական է, որ այնուհետև Ֆլեյքը մասնակցել է Էրդողանի երդմնակալությանը և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի Թուրքիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի ղեկավարի նստավայրում կազմակերպած ընդունելությանը։
«Նախագահ Էրդողանն ընդունել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է պետական TRT Haber հեռուստաալիքը՝ հրապարակելով ընդունելության լուսանկարը։
Comments