top of page

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Կատարի պաշտոնակցին՝ Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար

  • 8 hours ago
  • 1 min read

Մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի Պետության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ: Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման և զարգացումների հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ: Ընդգծվել է տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորությունը և այդ ուղղությամբ ջանքերին ՀՀ սկզբունքային աջակցությունը: 

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Մերձավոր Արևելքով թռիչքների չեղարկման հետևանքով Կատարում մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերում ցուցաբերված աջակցության համար։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարներն ընդգծել են համագործակցության օրակարգը հարստացնելու քաղաքական պատրաստակամությունը՝ կարևորելով հատկապես տնտեսական բաղադրիչն ու ենթակառուցվածքային ծրագրերը:

 
 
1/2759
bottom of page