top of page

Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը

  • 34 minutes ago
  • 1 min read

Այսօր կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի  համակարգող խորհրդի անդրանիկ նիստը:

Գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Մի քանի ժամ շարունակ տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ  քննարկում էին  «Առաջարկ Հայաստանին»  ծրագիրն ու այն առավել հասցեական դարձնելու ուղիները: Խորհրդի  անդամներն այս ամիսների ընթացքում իրենց մասնագիտական ներուժն ու պոտենցիալն օգտագործել են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն  առավելագույնս համապարփակ ու բովանդակային դարձնելու ուղղությամբ և այսօր արդեն կարելի է ասել, որ այն արդեն ժողովրդական ծրագիր է դարձել։ 

Այսօրվա քննարկումը նվիրված էր մի քանի առանցքային ոլորտների խնդիրներին՝ երաշխավորված խաղաղություն, տնտեսության զարգացում, գյուղատնտեսություն, երիտասարդություն և թմրրամոլության դեմ պայքարի անհրաժեշտություն:  Ելույթների համար ժամանակային սահմանափակում չլինելու շնորհիվ ձևավորվել էր ազատ ու փոխադարձ վստահության միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ ու նախանշվում առաջիկա անելիքներ:

Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական  նախագիծն այսօր արդեն ձևավորվում է որպես համախմբման կարևոր հարթակ՝ միավորելով մասնագիտական ներուժն ու փորձը մեկ նպատակի շուրջ։ Սա տարածք է, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով  լուծումներ գտնելու ու միասնականության գաղափարով:  Երբ մասնագիտական միտքն ու պատասխանատվությունը միավորվում են  ի շահ հայրենիքի՝  արդյունքները չեն ուշանում»:

 
 
1/2759
bottom of page