top of page

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումները։

Անգլիացի ֆուտբոլիստը փոխարինվել էր Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ կիրակնօրյա հանդիպման հենց մեկնարկում՝ 10-րդ րոպեին։ Ակումբի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կիսաջլային մկանի վնասվածք։

Ըստ լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տրամադրած տեղեկությունների՝ 22-ամյա խաղացողի ապաքինումը կտևի մոտ մեկ ամիս։

Հիշեցնենք, որ «սերուցքայինները» «Ռայո Վալյեկանոյի» նկատմամբ առավելության հասան 2-1 հաշվով՝ շնորհիվ Կիլիան Մբապեի՝ խաղի 90+10-րդ րոպեին իրացրած 11 մետրանոցի։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

 
 
1/2633
bottom of page