top of page

Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

  • 3 hours ago
  • 1 min read

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի շրջանակում ներկայացվել են ազգային փոքրամասնությունների երեխաներին 2025թ. պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու արդյունքները, զեկուցվել են կազմակերպման ընթացքում առաջացած խնդիրների մասին: Քննարկվել են վերոնշյալ խնդիրների լուծման առաջնահերթություններն ու ուղիները: Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են նաև 2026թ. ազգային փոքրամասնությունների երեխաներին պետական ծրագրով կազմակերպված ամառային հանգստի ճամբարներում ներառելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր:

Նիստին անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքի իրացման, Հայաստանում իրականացվող սոցիալական ծրագրերից օգտվելու հետ կապված հարցեր:

Ամփոփելով քննարկումները՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ընթացիկ հարցերի հետևողական վերհանումը և հանձնարարել պատասխանատուներին նիստի ընթացքում ներկայացված դիտակումների հիման վրա առաջիկայում ներկայացնել բարձրացված հարցերի լուծման առաջարկություններ:

 
 
bottom of page