top of page

Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

  • Apr 12
  • 1 min read

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.133 միավոր` դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Աշխարհի գավաթի նախորդ` Եգիպտոսի խաղարկությունում Արթուր Ավետիսյանը երկրորդն էր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը

 
 
1/2951
bottom of page