top of page

«ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածի հավանականությունը չափազանց բարձր է». Արման Աբովյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 days ago
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանի շուրջ իրավիճակը գնալով սրվում է։


ԱՄՆ-ն և Իսրայելը, ըստ էության, արդեն համաձայնեցրել են Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածի ծրագրերը։


Փաստացի միջազգային իրավունքի բացակայության և վերջին շրջանում «ողջախոհության քաղաքական սահմաններում» տեղի ունեցած տեկտոնական տեղաշարժերի պայմաններում Իրանի դեմ հարվածները թվում են գրեթե անխուսափելի։


Բողոքի ալիքը նվազում է, սակայն տեսականորեն «անհամաձայնների» կողմից Իրանում իշխանության զավթման ներուժը շարունակում է զգալի մնալ։


Միջազգային վերլուծական կենտրոնների զեկույցներից դատելով՝ իրանական իշխանությունները գտնվում են կրիտիկական լարվածության մեջ, քանի որ երկրի վրա ճնշումը հսկայական է։


Սա, իր հերթին, ստեղծում է բարենպաստ պայմաններ՝ «մի փոքր հրելու» Իսլամական Հանրապետության քաղաքական ճարտարապետությունը ռմբակոծությունների միջոցով։


ԱՄՆ-ն և Իսրայելը միամիտ չեն և գործում են կոշտ realpolitik-ի տրամաբանությամբ, ինչը ենթադրում է Իրանի նկատմամբ արտաքին ճնշման կտրուկ ուժեղացում։


Իսկ Իրանի վրա ճնշման գործիքները մնացել են նույնը՝ պատժամիջոցներ և ռազմական հարված և դրա ֆոնին ներքին անկայունության պայթյունավտանգ աճի գեներացում։


Այդ պատճառով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածի հավանականությունը չափազանց բարձր է։


Ինչպես ասում են՝ Աստված տա, որ ես սխալվեմ։


Ի՞նչ է մեզ սպասում Իրանի քաղաքական համակարգի փլուզման դեպքում։


Ոչ մի լավ բան, և սա շատ, շատ, շատ մեղմ ասած»:

 
 
1/2594
bottom of page