top of page

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը անդրադարձել են ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին

  • 18 hours ago
  • 1 min read

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին, ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Քննարկվել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր:

ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։

 
 
1/2841
bottom of page