top of page

Վստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան

  • 2 hours ago
  • 1 min read

Վստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու ուժը։ Մայիսի 9-ի կապակցությամբ իր ուղերձն է հղել «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Մայիսի 9-ը մեր ժողովրդի հիշողության, հաղթանակի և արժանապատվության օրն է։

Տարիներ շարունակ այս օրը մեզ համար եղել է եռատոն՝ ազգային կամքի, դիմադրության և հաղթական ոգու խորհրդանիշ։

Այսօր, ցավոք, մեր նորագույն պատմության կարևոր հաղթանակներից շատերը ստվերված են, բայց պատմությունը բազմիցս ապացուցել է՝ ոչինչ վերջնական կորսված չէ, քանի դեռ ինքներս չենք համարել կորսված և չենք հրաժարվել պայքարից։

Չարի հետ չեն համակերպվում՝ նրան հաղթում են։

Ազգային արժանապատվությունը, անվտանգությունն ու պետականությունը պահպանվում են միասնականությամբ, կամքով և ուժով։

Մենք իրավունք չունենք դադարել հավատալ։ Մենք իրավունք չունենք դադարել երազել։ Մենք իրավունք չունենք հանձնվել։

Ազգերը մեծանում և կայանում են ոչ միայն հաղթանակներով, այլ նաև մեծ երազանքներով ու ձգտումներով։

Վստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու ուժը»,- գրված է ուղերձում։

 
 
1/2845
bottom of page