top of page

Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները․ 2008 թվականին «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած Վրաստանի մասնակիցները չանցան եզրափակիչ

  • 2 hours ago
  • 1 min read

«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։

Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան,  Լեհաստանը:

Առաջին կիսաեզրափակիչը չհաղթահարեցին Պորտուգալիան, Վրաստանը, Մոնտենեգրոն, Էստոնիան, Սան Մարինոն:

Առաջին կիսաեզրափակչում ներկայացան նաև մրցույթի «Մեծ քառյակ»-ի անդամներ Գերմանիան, Իտալիան: Այդ երկրները «Եվրատեսիլ»-ի հիմնադիրներն են, ուստի արդեն եզրափակչում են:

«Եվրատեսիլ 2026»-ի Հայաստանի պատվիրակ Սիմոնը Paloma Rumba երգով հանդես կգա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 14-ին։

Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին

 
 
1/2853
bottom of page