Նախատեսում ենք տարեկան 200 միլիոն դոլար ներդրում տուրիզմի ոլորտում․ Նարեկ Կարապետյան
- 1 hour ago
- 1 min read

«Մենք ճանապարհ ենք նախանշել Բյուրականի համար, որի մասին ուզում եմ պատմել»,- Բյուրական համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ տեղանքը հետաքրքիր է բնակլիմայական առումով, բացի դրանից այնտեղ կա Ամբերդը, որը կարող է դառնալ զբոսաշրջային պահանջված վայր։
«Հայկական եկեղեցիները ամբողջ Հայաստանով մեկ կան, շատ են, փառք Աստծո, բայց ամրոցները ՝շատ քիչ։ Ամրոցներից ամենանշանակալին՝ Ամբերդն է։ Ամբերդը դառնալու է կարևոր կենտրոն Հայաստանի ապագա տուրիզմի համար։ Մենք նախատեսում ենք տարեկան 200 միլիոն դոլար ներդրում մեր երկրի տուրիզմի մեջ, հատկապես՝ շրջաններում։ Տարեկան ամբողջ տուրիստների տուրիստական հոսքի 80 %-ը Երևանը մնում։ Եթե մենք 1 կամ 2 % տուրիստներին բերենք այստեղ, զբաղվածություն չունեցող մարդ չի լինելու, դժվարություններով ապրող մարդ չի լինելու։ Տուրիստական ամենակարևոր շրջաններից է դառնալու՝ Ամբերդը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Համեմատության համար նա նշեց, որ նախորդ 5 տարիների 20 մլն օտարերկրյա ներդրում է եղել։
«Ամեն 50 տուրիստից մեկը եթե եկավ Բյուրական, տարածաշրջանը խնդիր չի ունենալու, տները թանկանալու են, հյուրատների հարցեր ենք կազմակերպելու, հանգստի տարբեր գոտիների»։
Կարապետյանի խոսքով՝ կզարգանա նաև գիտական տուրիզմը։




















