top of page

Հայաստանը չի պատրաստվում ինքնիշխանության և անկախության հարցերը զոհաբերել տնտեսական առավելությունների համար. Գևորգ Պապոյան

  • 3 hours ago
  • 1 min read

Հայաստանը պետք է ունենա իր արտադրանքի իրացման այլընտրանքային շուկաներ և պատրաստ չէ տնտեսական առավելությունների դիմաց զիջել ինքնիշխանության ու անկախության հարցերում: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն, Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն։ Հայաստանի կառավարությունն արդեն հաշվարկել է այն սուբսիդիաների ծավալը, որը կպահանջվի դեպի Եվրամիության երկրներ հայկական այն արտադրանքի արտահանման համար, որը կարող է սահմանափակումների բախվել ռուսական շուկայում։ Իշխանություններն արդեն քննարկել են ագրարային ոլորտի ներկայացուցիչների հետ եվրոպական շուկա մուտք գործելու հիմնական խոչընդոտները։ Որակի և արտադրության ծավալների հետ կապված հարցերը լուծված են, իսկ գլխավոր մարտահրավերը մնում է լոգիստիկ ծախսերի բարձր մակարդակը։ Այդ պատճառով կառավարությունը դիտարկում է դեպի Եվրամիություն արտահանվող արտադրանքի համար տրանսպորտային և մաքսային ծախսերի սուբսիդավորման մեխանիզմներ»:

 
 
1/2893
bottom of page