top of page

«Իրավունք». ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի դեմարշը Նիկոլին

  • 5 hours ago
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը փետրվարի 10-ին տեղի ունեցավ Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հասարակական եւ քաղաքական գործիչների, Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հատկանշական է, որ նման ընդունելությունների ժամանակ, որպես արարողակարգային կանոն, դեսպանի ողջույնի խոսքին հաջորդում է Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի կամ արտգործնախարարության ներկայացուցչի շնորհավորական խոսքը: Մինչդեռ հանդիսավոր ընդունելությանը ներկա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այդպես էլ մեկ բառ անգամ չասաց:

Հավանաբար, փոխնախարարը դեռ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի տպավորությունների տակ էր եւ չգիտեր, որ ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելությունից ընդամենը ժամեր անց Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում պետք է հայտարարեր. «Ռուսաստանի շահերին վնասելը չի լինելու մեր օրակարգում, որեւէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ: Ավելին՝ Փաշինյանն ընդգծել է.

«Ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի, Միշուստինի հետ։ Մենք երբեք չենք գործելու ՌԴ-ի դեմ։ Մենք միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի: Սա լինելու է մեր ռազմավարությունը»: 

 
 
bottom of page