top of page

Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար

  • 10 hours ago
  • 1 min read

Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությանը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը։

«Այս պահին Իսրայելի Պետությունը շահագրգռված չէ միանալու այս արշավին», - ասել է Սմոտրիչը։

Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակը ձեռնտու է Իսրայելին, ուստի հրեական պետությունը շահագրգռված չէ ներքաշվելու հակամարտության մեջ։

«Բայց մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման», - հավելել է Սմոտրիչը։


 
 
1/2983
bottom of page