Կարևոր է՝ այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլև նախաձեռնող ուժ. Սիմոնյան
- 22 hours ago
- 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։
«Եթե նախորդ տարիներին մենք խոսում էինք կանանց դերն ու ներգրավվածությունը պետական կառավարման և հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտության մասին, այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ դա արդեն իրողություն է։ Կանայք այլևս զգալի չափով ու ծավալով ինտեգրված են մեր հասարակական-քաղաքական կյանքի տարբեր կարևոր ոլորտներում` ստանձնելով պատասխանատու որոշումներ կայացնողի դերը։ Այս գործընթացը շարունակական է, և արդեն ձևավորված հիմքերը թույլ են տալիս վստահորեն առաջ շարժվել՝ ամրապնդելով կանանց դերակատարությունը հանրային կյանքի տարբեր մակարդակներում։ Կարևոր է, որ այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլև նախաձեռնող ուժ՝ լիարժեք իրացնելով իրենց ներուժը և նպաստելով երկրի զարգացմանը։
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ` շնորհակալությունս եմ հայտնում ձեր նվիրվածության ու մշտապես ցուցաբերվող նախաձեռնողականության համար և մաղթում ջերմություն, երջանկություն ու անկոտրում կամք ձեր բոլոր նախաձեռնություններում: Շարունակեք աշխարհը լցնել սիրով և ջերմությամբ»։




















