top of page

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Իսպանիայի ԱԳՆ

  • 3 hours ago
  • 1 min read

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա: Այս մասին ասել է Իսպանիայի արտործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Գրեթե 40 օր անց այսօրվա հրադադարը հույս է տալիս Մերձավոր Արևելքին և աշխարհին»,- գրել է դիվանագետը:

Նա գտնում է, որ այս պայմանավորվածությունը կանխում է անդառնալի հետևանքներով լարվածության սրումը:

«Դիվանագիտությունը, բանակցությունները և միջազգային իրավունքը միակ ուղին են դեպի կայուն խաղաղություն, որին արժանի են Մերձավոր Արևելքի բնակիչները։ Հրադադարը պետք է տարածվի Լիբանանի վրա՝ Անվտանգության խորհրդի 1,701 բանաձևի շրջանակներում»,- ընդգծել է նախարարը:

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես և պահպանվելու է Լիբանանում և ամենուր: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը սատարում է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ ԱՄՆ որոշումը: Այդուհանդերձ, հայտարարության մեջ շեշտվում է, որ համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա, որտեղ իսրայելական բանակը մարտական գործողություններ է մղում Հեզբոլլահ կազմակերպության ռազմական ջոկատների դեմ:

 
 
bottom of page