Իրանի գերագույն առաջնորդը կիսվել է շոկային նորությամբ
- 4 hours ago
- 1 min read

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ընդունել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հրադադարի համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է «Նյու Յորք Թայմս»-ը։
«Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հաստատել է Պակիստանի առաջարկը՝ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ՝ Չինաստանի ինտենսիվ դիվանագիտական ջանքերից և վերջին րոպեի ճնշումներից հետո», - նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտարարել էր, որ Գերագույն առաջնորդը չի թույլատրի համաձայնագրի ստորագրումը, եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի առաջադրած պայմանները։




















