top of page

ԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ

  • 3 hours ago
  • 1 min read

ԱՄՆ-ը պատրաստ է առանց դժվարության վերադառնալ Իրանի նկատմամբ ուժային սցենարի կիրառմանը, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնեցնել ընդունելի խաղաղ գործարք: Այս մասին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Եթե դա լավ գործարք չլինի, մենք շատ հեշտությամբ կվերադառնանք ուժային տարբերակին»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հեռանկարները:

Նրա խոսքով՝ Թեհրանի հետ բանակցություններն արդեն գտնվում են առաջադեմ փուլում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանին հասցվող հարվածները երկու շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին և հավաստիացրել, որ հրադադարը կլինի երկկողմանի: Այնուհետև Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համաձայնել են իրանական տասը կետից բաղկացած առաջարկին, և Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունները կսկսի ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

 
 
bottom of page