top of page

ՀՊԼ. «Ուրարտու»-ն հաղթեց «Վան»-ին՝ կրկին բարձրանալով առաջին հորիզոնական

  • 4 hours ago
  • 1 min read

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 21-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում 1-2 հաշվով զիջեց «Ուրարտուին»։

​Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, բացեց առաջնության գլխավոր ռմբարկու Բրունո Միշելը՝ առաջ մղելով «Ուրարտուին»։ Քիչ անց՝ 58-րդ րոպեին, Միշելն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը՝ ձևակերպելով դուբլ և կրկնապատկելով հյուրերի առավելությունը։

​Դաշտի տերերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 65-րդ րոպեին տուգանայինից կատարած ուղիղ հարվածով աչքի ընկավ Բենիկ Հովհաննիսյանը։

​Այս հաղթանակից հետո Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 42-ի՝ կրկին բարձրանալով առաջին հորիզոնական։ «Վանը» 25 միավորով շարունակում է մնալ 6-րդը։

 
 
1/2785
bottom of page