top of page

Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել

  • 2 hours ago
  • 1 min read

Թուրքիայի Մարաշ քաղաքի դպրոցներից մեկում 10 հոգու սպանած աշակերտի ոստիկան հայրը հետաքրքիր խոստովանություն է արել ոստիկանատանը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մարաշի դպրոցներից մեկում ոստիկան հոր ավտոմատ հրազենով դպրոցում 10 հոգու սպանած Իսա Արաս Մերսինլիի հայրը ձերբակալվելուց հետո հետաքննությանը հայտնել է, որ որդին երբեմն իր հետ եկել է ոստիկանության հրաձգարան եւ կրակել սովորել։  Հայրն ասել է, որ որդին ունեցել է սեր զենքի հանդեպ եւ ցանկություն է ունեցել դպրոցն ավարտելուց հետո օրինական զենք ունենալ։

Երեխայի՝ հոգեկան խնդիրների հետ կապված, հայրը շեշտել է, թե եղել են որոշակի կասկածներ հոգեկան առողջության եւ մշտական կապի մեջ է եղել հոգեբանների հետ։

Նշենք, որ Իսա Արասը մտել է դպրոցի իր դասարան եւ ավտոմատ հրազենով կրակ բացել, որի ընթացքում օգտագործել է մի քանի պահունակ փամփուշտ։ Սպանել է իր 9 համադասարանցիներին եւ 1 ուսուցչի։ Եւս 19 հոգի վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց։

 
 
1/2796
bottom of page