top of page

Աննա Վարդապետյանը պաշտոնից ազատել է Միքայել Սրբազանի գործով դատախազին

Jan 9
1 min read

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրաման է ստորագրել՝ Արման Բաղդասարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: «ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Բաղդասարյանին ազատել պաշտոնից»,- նշված է տեքստում:

Հիշեցնենք՝ Բաղդասարյանը 2 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար: (Վերջինս դատապարտվեց երկու տարվա ազատազրկման):

 
 
1/3084
bottom of page