top of page

Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին

  • 6 hours ago
  • 1 min read

Ադեկվատ չի նա․ հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Փաշինյանի հետ վիճաբանած կինը։

«Իմ հոգու առաջին պոռթկումը իմ հայրեինքի կորուստն ա։ Եթե ես եղբորս կորցնեի, և լիներ արժանապատիվ պարտված երկրի կորուստ, ես թեթև կտանեի էս ցավը։ Ինքը պղծեց ամեն ինչ։ Աստված մի արասցե, եթե ինքը վերընտրվի, երևի թուրքական վիլայեթ ենք դառնալու։ Հայրենիքիս էս ձևի կորուստ, ես հանդուրժել և ներել չեմ կարող։ Ինքը հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։ Քաղաքացին բողոքել էր Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչին ի պատաասխան Փաշինյանն ասել էր․

«Ղարաբաղի ակցենտով դիմակավորվածներ կան, որ վիդեոներ են տարածում։ Դո՛ւք եք փախած լակոտները, հանե՛ք ձեր դիմակները, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ մեր երեխեքին հակառակորդի առաջ մենակ թողածներ։ Ռոբի՛ լակոտներ, Սերժի՛ լակոտներ, Գագոյի՛ լակոտներ։ Սերժին էլ եմ կզացնելու, Ռոբին էլ, կալուգացուն էլ»։

 
 
1/2863
bottom of page