top of page

«Հրապարակ». Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին

  • 1 hour ago
  • 1 min read

Զինված ուժերում, մեր տեղեկություններով, սկսել են ցուցակագրել ծառայողներին` ըստ իրենց բնակության վայրերի, եւ զգուշացրել են, որ անխտիր ստուգելու են՝ նրանք եւ իրենց ընտանիքի անդամները մասնակցե՞լ են արդյոք հունիսի 7-ի ընտրություններին։ Այս փաստը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ չեղարկել են նաեւ այդ օրերի համար գրանցած արձակուրդները։ Հատուկ զգուշացրել-սպառնացել են՝ ընտրության չմասնակցողների եւ իրենց ընտանիքների համար վատ է լինելու։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ դեռ չեն ասել, թե ում պետք է ընտրել, սակայն դա առանց ասելու էլ պարզ է։ Պարզ չէ մի բան` եթե մարդիկ գնան ընտրության, իշխանությունն ի՞նչ երաշխիք ունի, որ իրենց են ընտրելու, այլ ոչ թե ընդդիմությանը: Մարդիկ առաջվա պես միամիտ չեն, որ մտածեն, թե գաղտնի տեսախցիկներով հետեւելու են իրենց եւ պարզելու են, թե ում ընտրեց քվեախցիկ մտած պետական ծառայողը:



 
 
bottom of page