top of page

«Որոշել եմ Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»․ Կոշտա

Jan 19
1 min read

Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է առաջիկա օրերին Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու իր մտադրության մասին։

«Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ որոշել եմ հրավիրել Եվրոպական խորհրդի արտահերթ նիստ»,- գրել է Կոշտան X-ի իր էջում։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստում է անդամ պետությունների համատեղ պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եվրոպական մի քանի երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հայտարարությանը։

Politico-ն, հղում կատարելով ԵՄ պաշտոնյայի և դիվանագետի, հաղորդում է, որ հանդիպումը նախատեսված է հունվարի 22-ին:

 
 
1/3084
bottom of page