top of page

Ո՞վ է նման բան ասել, այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ. Պապիկյանը՝ ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր հանձնելու մասին

  • 5 hours ago
  • 1 min read

Ո՞վ է նման բան ասել, ծանուցման համար կա կարգ, ծանուցումը լինում է ըստ այդ կարգի, այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ: Այս մասին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է շրջանառվող այն տեղեկությունը, որ ՌԴ-ից Հայաստան վերադարձող տղամարդկանց հանձնում են վարժանքների մասնակցելու ծանուցագրեր:

«Ուղիղ օդանավակայանում ոչ ոքին չեն կարող ծանուցագիր տալ, ՌՈ-ը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության: Կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիմման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում նաև հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»,- նշել է նա:

Հարցին, թե արդյո՞ք բացառում է ծանուցագրեր հանձնելը, Պապիկյանը շեշտեց. «Ինչպե՞ս կարող եմ բացառել դա, ՌԴ-ից Հայաստան եկող ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞, բնականաբար չեմ կարող բացառել»:

Անդրադառնալով նրան, թե արդյո՞ք դա միայն ՌԴ-ից եկողներին է վերաբերում` Պապիկյանը պարզաբանեց, որ ոչ, վերաբերում է նաև Ֆրանսիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկողներին:    

 
 
1/2902
bottom of page