top of page

Հայ հայտնիներ, ովքեր իրենց տարեդարձները նշեցին այս շաբաթ

  • 5 hours ago
  • 1 min read

Այս շաբաթը բավական տոնական էր մի շարք հայտիների համար։ Իրենց տարեդարձները նշեցին Մարթա Կիրակոսյանը, Սոֆի Դևոյանը, Անդրեն և Մարջան Ավետիսյանը։

Մարթա Կիրակոսյանը հուլիսի 7-ին դարձավ 33 տարեկան։ Ծննդյան օրը ԱՄՆ-ում բնակվող երգչուհին նոր լուսանկարներ էր հրապարակել՝ ինքն իրեն մաղթանք հղելով․ «Happy Birthday to me»,-գրել էր Մարթան։ Երգչուհին ֆոտոշարքում ծովափի ֆոնին է, հարթ ավազի վրա։ Նա կեցվածք է ընդունել առանց ուսերի սև զգեստով՝ որն աչքի է ընկնում փքված շրջազգեստով։ 



Հուլիսի 8-ին միանգամից երկու վաստակավոր արտիստներ են ծնվել։ Սոֆի Դևոյանն ու Անդրեն։ Լեգենդար պարուհին նշել է ծննդյան 77-ամյակը։ Դևոյանը մի շարք ջերմ շնորհավորանքներ ու հաճոյախոսություններ է ստացել, որոնցով կիսվել է ինստագրամյան իր էջում։ 


Անդրեն նշել է ծննդյան 47-ամյակը։ Երգիչը հուլիսի 8-ին զգացմունքային հրապարակում է արել՝ տեղադրելով իր մանկության լուսանկարն ու սրտի խոսքը, որը բաղկացած էր շնորհակալությունների շղթայից․

«Այսօր իմ ծննդյան օրն է… Եվ այս տարի ամենաշատը շնորհակալ եմ։


Շնորհակալ եմ Աստծուն՝ ապրելու, պայքարելու, սիրելու և երբեք չհանձնվելու ուժի համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս, իմ հանդիսատեսին ու բոլոր նրանց, ովքեր եղել են կողքիս ոչ միայն ուրախ, այլև դժվար օրերին»։


 
 
1/2969
bottom of page