top of page

Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել են պատանդի կարգավիճակում. 30 տարի մարդկանց պահել են անորոշությունների մեջ՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ. Փաշինյան

  • 2 hours ago
  • 1 min read

Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«30 տարի մարդկանց պահել են անորոշությունների մեջ՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ և այդպես շարունակ: Իրենք Ղարաբաղին լու՞րջ են վերաբերվել, ոչ, լուրջ չեն վերաբերվել, ես 2018 թվականին հարց եմ տվել, թե քանի՞ հոգի է Ղարաբաղից պետական միջոցներով թոփ համալսարաններում կրթություն ստացել ու հետ եկել, մատների վրա կարելի է հաշվել, այն էլ որոշակի անձնական կապերով՝ թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ:

Գեներալների մասին խոսելիս ես ասել եմ, որ վախկոտ դավաճաններն ու փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան՝ որպես Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,- նշել է նա:

 
 
1/2752
bottom of page