top of page

Սուպերհամակարգիչը կանխատեսել է Անգլիայի ապագա չեմպիոնին

  • 2 hours ago
  • 1 min read

Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքում ինտրիգը նոր թափ է ստանում: «Վուլվերհեմփթոնի» դեմ արտագնա խաղում գրանցված գոլառատ ոչ-ոքիից (2-2) հետո «Արսենալը», թեև շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն լարվածությունը մեծանում է:

Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» առաջատարին զիջում է 5 միավորով, բայց ունի մեկ հանդիպում պակաս: Իրավիճակն էլ ավելի է սրվում այն փաստով, որ ապրիլին կայանալու է այս երկու հավակնորդների առանցքային հակամարտությունը Մանչեսթերում:

Այս լարված ֆոնին սպորտային վիճակագրությամբ զբաղվող հեղինակավոր Opta ընկերության մասնագետները դիմել են սուպերհամակարգչի օգնությանը՝ հաշվարկելու թիմերի չեմպիոնական շանսերը: Խելացի մեքենայի վերլուծության համաձայն՝ նույնիսկ վերջին միավորների կորստից հետո «Արսենալը» շարունակում է մնալ Անգլիայի չեմպիոնի բացահայտ ֆավորիտը:

Համակարգչային հաշվարկները ցույց են տվել հետևյալ պատկերը.

  • «Արսենալի» չեմպիոնության հավանականությունը՝ 79,69 տոկոս

  •  «Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնության հավանականությունը՝ 17,26 տոկոս

Հիշեցնենք, որ «զինագործները» վերջին անգամ Անգլիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել են հեռավոր 2003/04 թվականին, և այս մրցաշրջանը կարող է պատմական լինել լոնդոնյան ակումբի համար:

 
 
bottom of page