Ձյուն, ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի․ եղանակն այս օրերին
- Elen Hovsepyan

- Dec 1
- 1 min read

Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 16.0°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա - 18.1°C (1953թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 1.6°C




















