top of page

Թրամփը չի բացառել Նիգերիայի դեմ նոր հարվածների հնարավորությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 17 hours ago
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Times-ին տված հարցազրույցում չի բացառել Նիգերիայի դեմ նոր հարվածները, եթե այնտեղ «շարունակեն սպանել քրիստոնյաներին»։

«Ես կցանկանայի, որ դա մեկանգամյա հարված լիներ»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի դեկտեմբերյան գործողությունները։ «Բայց եթե նրանք շարունակեն սպանել քրիստոնյաներին, ապա արդեն բազմակի հարվածներ կլինեն»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ-ի վերջին հարվածը Նիգերիայի դեմ իրականացվել է անցած տարվա դեկտեմբերին․ այդ ժամանակ ԱՄՆ-ն հարվածել է «Իսլամական պետություն» խմբավորմանը:

 
 
bottom of page