Կոլումբիայի նախագահը Թրամփին է փոխանցել թմրաբարոնների ցուցակը
- Elen Hovsepyan
- 1 hour ago
- 1 min read

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել հանրապետությունից դուրս բնակվող թմրաբարոնների ցանկը։
«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության պարագլուխներն ապրում են Դուբայում, Մադրիդում, Մայամիում։ Ես նրանց անունները և նրանց հետ կապված անձանց տվյալները փոխանցել եմ նախագահ Թրամփին։ Նրանց փողերը գտնվում են Կոլումբիայից դուրս, և անհրաժեշտ է համատեղ հետապնդել՝ տարբեր երկրների հետախուզական ծառայությունների հետ համագործակցությամբ»,- ասել է նա Վաշինգթոնում ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Թրամփը և Պետրոն փետրվարի 3-ին բանակցություններ են վարել Սպիտակ տանը։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ համաձայնության են եկել թմրավաճառության դեմ պայքարում համագործակցելու վերաբերյալ։




















