Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ այս ուրբաթ կայանալիք բանակցությունների վայրը և ձևաչափը
- Elen Hovsepyan
- 2 minutes ago
- 1 min read

Իրանը պահանջում է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները փոխվեն երկկողմ ձևաչափի և դրանց վայրը Թուրքիայից տեղափոխվի Օման, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ այս ուրբաթ կայանալիք բանակցությունների վայրը և ձևաչափը, Axios-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ», - նշվում է հոդվածում։ «Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման։ Այժմ նրանք նաև ցանկանում են, որ դրանք անցկացվեն երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ, այլ ոչ թե մի քանի արաբական և մուսուլմանական երկրների մասնակցությամբ` որպես դիտորդներ», - նշել է լրատվամիջոցը։




















