ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածի hետևանքով զnhվել է Իրանի զինվшծ nւժերի գլխավոր շտաբի պետի խորհրդականը. ԻՀՊԿ
- 9 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էսհագին։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Ահմադ Վահիդին, ում խոսքերը մեջբերում է Tasnim-ը:
«Ցավակցություն եմ հայտնում ամերիկա-սիոնիստական հանցագործների ահաբեկչական հարձակման հետևանքով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էսհագիի և նրա ընտանիքի մի քանի անդամների նահատակության կապակցությամբ»,- ասել է Ահմադ Վահիդին։




















